FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  493

Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը.
1. Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա անունից հանդես եկող անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ բռնություն գործադրելը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) հանցավոր կազմակերպության կողմից,
    2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ 3) մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելով՝