Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 23 Երեխայի պաշտպանության համակարգը. 1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի պաշտպանության դեպքի բացահայտմանը, դրա կանխարգելմանն ու արձագանքմանը, երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի հայտնաբերմանն ու նվազեցմանը, բռնության կանխարգելմանը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի երաշխավորմանը. 2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման և արձագանքման ձևով. 3. Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը նախքան երեխայի պաշտպանության դեպքը տեղի ունենալը համապատասխան ռիսկի գործոնների առկայության պայմաններում երեխային կամ նրա ընտանիքին աջակցություն տրամադրելն է սոցիալական մեկուսացման բացառման, ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով վաղ միջամտության հնարավորություն. 4. Արձագանքման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը երեխայի նկատմամբ կատարված բռնության դեպքից հետո բռնության, ներառյալ բռնության մասնավոր դրսևորումների բացասական հետևանքները նվազեցնելը, և դրա կրկնման հավանականությունը կանխարգելելն է, ինչպես նաև երեխայի իրավունքները ճանաչելն ու մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելը. 5. Երեխայի պաշտպանության կանխարգելման կամ արձագանքման դեպքի մշտադիտարկում համապատասխան սոցիալական աշխատողի կողմից իրականացվում է տնայցերի, երեխայից, նրա ընտանիքից և երեխայի հետ առնչվող անձանցից ու կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու միջոցով: |