Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը. 1. Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե` 1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր. 2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն. 3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը մարված կամ վերացված չէ. 2. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը. 4. Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով. 5. Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: |