Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 81 Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը. 1. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո. 2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը հավաստող ապացույցներ. 3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով. 4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը. 5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է. 6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր. 2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով որոշում ընդունելու համար. 7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո. 8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին. 2) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերի բացակայության մասին. 9. Որոշումն ընդունվելուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով, Կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ: |