FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  15

Դատարանի կազմը և որոշումների ընդունումը.
1. Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա.
2. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա.
2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմերը ձևավորվում են համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներից.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բացառությունները սահմանվում են օրենքով.
4. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ.
5. Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան.
6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի՝ բողոքը քննող դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշումը կայացվում է համապատասխան դատավարական օրենսգրքով սահմանված կարգով.
7. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ: