FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Կենտրոնացված թողարկողի անվճարունակությունը.
1. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում ապահովված վերաֆինանսավորման վարկերը, փոխարինող ակտիվները և այլ ապահովման միջոցներն առանձնացվում են կենտրոնացված թողարկողի մյուս ակտիվներից ու պարտավորություններից՝ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Առանձնացված ակտիվները կառավարում է կառավարիչը.
2. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում նրա թողարկած հիպոտեկային պարտատոմսերում ներդրողները նախապատվություն ունեցող պահանջի իրավունք են ստանում՝
    1) ապահովման միջոցների զամբյուղում ընդգրկված վերաֆինանսավորման վարկերի և այդ վարկերից բխող ցանկացած դրամական հոսքերի նկատմամբ և 2) մասնակից կազմակերպությունների այն ակտիվների նկատմամբ, որոնք ապահովում են անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպություններին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը.
3. Անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները և դրանց գծով ստացվող բոլոր դրամական հոսքերը կարող են օգտագործվել միայն կենտրոնացված թողարկողի հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների պահանջների բավարարման նպատակով, և կենտրոնացված թողարկողի այլ պարտատերերը չեն կարող ներկայացնել որևէ պահանջ նշված ակտիվների նկատմամբ: