Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 407 Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը. 1. Բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթը հարուցվում է իրավասու դատարանի որոշմամբ։ Բացառիկ վերանայման վարույթն իրականացվում է ողջամիտ ժամկետում. 2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը, նրա լիազորած անձը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին. 2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և 10 օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին. 3. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը որոշմամբ մերժվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում․ 1) բողոքն իրավասու դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին. 2) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 3) նոր հանգամանքը, նոր ի հայտ եկած հանգամանքը կամ հիմնարար խախտումն ակնհայտ բացակայում են. 4) բողոքը ներկայացրել է ոչ պատշաճ անձը․ 5) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման. 4. Վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որն ուղարկվում է բողոքաբերին և սույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց. 5. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել Վճռաբեկ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով: |