FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  88

Ապահովագրական միջնորդը.
1. Ապահովագրական միջնորդներ են ապահովագրական բրոքերները և ապահովագրական գործակալները.
2. Ապահովագրական բրոքերը, ապահովագրական բրոքերային գործունեությունից բացի, այլ գործունեություն չի կարող իրականացնել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ապահովագրական գործակալը չի կարող միաժամանակ իրականացնել ապահովագրական բրոքերի գործունեություն.
3. Սույն օրենքի իմաստով` ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձն ապահովագրական գործակալ չի համարվում, եթե ապահովագրության պայմանագիրը, որի կնքմանը միջնորդել է անձը, բավարարում է սույն մասով նախատեսված բոլոր պահանջները միաժամանակ՝
    1) ապահովագրության պայմանագիրը կյանքի ապահովագրության կամ պատասխանատվության ապահովագրության պայմանագիր չէ.
    2) ապահովագրական գործակալի գործունեությունը տվյալ անձի հիմնական գործունեությունը չէ.
    3) ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարների տարեկան գումարը չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գումարը, և այդ պայմանագրի գործողության ժամկետը (ներառյալ` պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման ժամկետը) չի գերազանցում 5 տարին.
    4) ապահովագրության պայմանագիրը կցված է մատակարարի կողմից վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին, և ապահովագրության պայմանագրով ապահովագրվում է՝
    ա. վաճառվող և (կամ) առաջարկվող ապրանքների կորստի կամ վնասվածքի ռիսկը, կամ`
    բ. տվյալ մատակարարի կողմից վաճառված ճանապարհորդական ծառայությանը կցված բեռի կորստի կամ վնասվածքի կամ ճանապարհորդության հետ կապված այլ ռիսկ, նույնիսկ եթե ապահովագրվել է կյանքը կամ պատասխանատվության ռիսկը, եթե դրանք կապված են ճանապարհորդության հիմնական ռիսկին.
4. Սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը կարող է նորմատիվ իրավական ակտերով պահանջներ սահմանել ապահովագրական միջնորդների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի, ինչպես նաև ապահովագրական միջնորդների գործունեության, վարվելակերպի կանոնների և ներքին հսկողության համակարգերի նկատմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  88

5. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում.
6. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող ներառված լինել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։