Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 102 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը. 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխան ընկերության գույքի մասի արժեքը կամ առանձնացնելու գույքի այդ բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ընկերության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է պարտատերերի պահանջները ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով. 2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը. 3. |