FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը.
1. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը դրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է.
2. Կանոնադրության պահանջները պարտադիր են ուսումնական հաստատության և դրա հիմնադիրների համար.
3. Ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան և նպատակները, կառավարման կարգը, տվյալներ` մասնաճյուղերի վերաբերյալ, ուսումնական հաստատության գույքի ձևավորման աղբյուրները, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, ուսումնական հաստատության լուծարման դեպքում` գույքի տնօրինման կարգը: Ուսումնական հաստատության կանոնադրությունը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: