Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 62 Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները. 1. Դատական կարգադրիչը դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանություն կրողների նկատմամբ. 2. Կարգադրիչները պարտավոր են ծառայության ներկայանալ Կառավարության սահմանած համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության: Նման դեպքերում ստորաբաժանման պետը հանձնարարում է ոչ պատշաճ տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչին հնարավորին չափ սեղմ ժամկետում շտկել թերությունները և դրանից հետո նոր թույլատրում է վերջինիս անցնել ծառայության: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման պետը տվյալ կարգադրիչի փոխարեն ժամանակավորապես կարող է ծառայության նշանակել այլ կարգադրիչի. 3. Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած՝ մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին. 4. Դատական կարգադրիչը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար. 5. Դատական կարգադրիչը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր կամ շահավետ այլ առաջարկ: |