FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. Պետական գույք` սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, այդ թվում` ընկերությունների` պետությանը պատկանող բաժնետոմսեր, ինչպես նաև գույքի առանձին տարրեր: Անավարտ շինարարության օբյեկտ`
    ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ և հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտ, որտեղ շինմոնտաժային աշխատանքները սկսված չեն.
    բ) օբյեկտ, որտեղ իրականացվել կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ, և որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.
    գ) սահմանված կարգով կոնսերվացված օբյեկտ: Պետական մասնակցությամբ ընկերություն` ընկերություն, որի բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը պետական կամ համայնքի սեփականությունն է: «Փոքր» օբյեկտ` հանրային սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և առևտրի ոլորտներում մասնագիտացված իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները: «Փոքր» մասնավորեցում է համարվում այն «փոքր» օբյեկտների մասնավորեցումը, որոնց զբաղեցրած ընդհանուր տարածքը գնահատման պահին չի գերազանցում 200 քառակուսի մետրը: «Փոքր» մասնավորեցումն իրականացվում է «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամներին դրանք ուղղակի վաճառքի միջոցով` սույն օրենքով սահմանված կարգով: Պետական գույքի մասնավորեցման մասին սույն օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու պահին ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում`
    ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.
    բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
    գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
    դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  2

ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.
    զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
    ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.
    թ) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող, ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք: Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ միայն մեկ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում: