Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելը. 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է սույն օրենքով նախատեսված հայտարարագիր. 2. Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։ Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանն ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով. 3. Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և համաձայնության կողմերի համատեղ ստորագրված դիմումով ներկայացվում է առաջին ատյանի դատարանի հաստատմանը: Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը. 4. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ այն ստորագրած անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները. 5. Դիմումի քննության արդյունքներով դատարանը դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ չհաստատելու մասին։ Եթե կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների գործողության ժամկետն սպառվում է մինչև սույն հոդվածով նշված մեկամսյա ժամկետի լրանալը, ապա դրանց գործողության ժամկետի ավարտը երկարաձգվում է մինչև դատարանի վճռի կայացման հաջորդ օրը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 6. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե ծանուցված հաշտության համաձայնությունն ստորագրած անձինք կամ նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չեն ներկայացրել դատական նիստը հետաձգելու կամ հաշտության համաձայնության հաստատման հարցն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում։ |