FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Բյուրոյի կարգավիճակը.
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրո, որը հասարակական կազմակերպություն է.
2. Բյուրոյի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում նպաստում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը, կարգավորում ու վերահսկում է նրանց գործունեությունը, իր անդամ ապահովագրական ընկերությունների համար մշակում է մասնագիտական վարքագծի կանոններ.
3. Բյուրոյի անդամների կողմից Բյուրոյի կանոններով սահմանված կարգով Բյուրոյին փոխանցվող գույքը վերջինիս սեփականությունն է: Բյուրոն այդ գույքն օգտագործում է օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար: Արգելվում է Բյուրոյի գույքն անդամների միջև բաշխելը: Բյուրոյի անդամները պատասխանատվություն չեն կրում Բյուրոյի պարտավորությունների համար: Բյուրոն պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բյուրոն պատասխանատվություն է կրում իր կողմից սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հետևանքով պատճառված վնասների համար.
4. Բյուրոն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում և կարող է գործունեություն իրականացնել միայն Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո.
5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցված անձանց արգելվում է հանդես գալ որպես Բյուրո կամ սեփական անվանման մեջ, հրապարակային հայտարարություններում կամ գովազդային նյութերում օգտագործել այնպիսի բառեր (բառերի համակցություն), որոնք կարող են շփոթություն առաջացնել Բյուրոյի կամ նրա գործունեության հետ.
6. Բյուրոյի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով.
7. Բյուրոյի կազմում Բյուրոյի խնդիրների իրականացման նպատակով`
    1) ստեղծվում է աշխատակազմ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

2) սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև Բյուրոյի կանոններին համապատասխան` ստեղծվում և վարվում է Տեղեկատվական համակարգ.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև Բյուրոյի կանոններին համապատասխան` իրականացվում են Երաշխավորման ֆոնդի կառավարումը և դրա հաշվին ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպումը: