FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  169.29

Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելը.
1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելը կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին է ներկայացրել ապացույցներ այդ մասին: