FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ.
1. Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի.
2. Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.
3. Ընկերությունը կարող է ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ: Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա.
4. Ընկերությունն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Այն ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, իսկ 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող Ընկերությունը, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող Ընկերության հիմնադրած Ընկերությունը կարող է բացել հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան): 7. Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ: