Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 253 Հատուկ մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. Հատուկ մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների և Միության ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան, այդպիսի ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով, գտնվում են և (կամ) օգտագործվում են Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և (կամ) այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանների պահպանմամբ. 2. Հատուկ մաքսային ընթացակարգը կիրառվում է ապրանքների հետևյալ կատեգորիաների նկատմամբ՝ 1) Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքներ, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններին կից անդամ պետությունների ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար. 2) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար՝ բացառությամբ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձանց գլխավորած հյուպատոսական հիմնարկների. 3) Միության մաքսային տարածք ներմուծվող պետական զինանշաններ, դրոշներ, նշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային սարքավորումներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք ստացվում են հյուպատոսական հիմնարկների կողմից՝ հավատարմագրող պետությունից կամ ըստ հավատարմագրող պետության պահանջի, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված՝ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձանց գլխավորած հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 253 4) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններին կից պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար, որոնց համար նախատեսված է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան. 5) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են անդամ պետության տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից օգտագործման համար, որոնց համար նախատեսված է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում՝ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքները, որոնք չեն դասվում ապրանքների այս կատեգորիային. 6) սպառազինություն, ռազմական տեխնիկա, զինամթերք և Միության ապրանքներ հանդիսացող այլ նյութական միջոցներ, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով՝ անդամ պետությունների՝ Միության մաքսային տարածքում և (կամ) դրա սահմաններից դուրս տեղաբաշխված զինվորական ստորաբաժանումների (հաստատությունների, կազմավորումների) մարտական պատրաստականությունը պահպանելու, դրված առաջադրանքները կատարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով. 7) համատեղ (միջազգային) զորավարժություններին, մրցումներին, ինչպես նաև շքերթներին և այլ հանդիսավոր միջոցառումներին՝ անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող պետությունների զինված ուժերի (լիազորված կազմակերպությունների այլ զորքերի և զինվորական կազմավորումների) մասնակցության նպատակով՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող սպառազինություն, ռազմական տեխնիկա, զինամթերք և այլ նյութական միջոցներ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 253 8) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացման համար, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմինների, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած անձանց անվճար բաժանման համար, ինչպես նաև այն ապրանքները և տրանսպորտային միջոցները, որոնք անհրաժեշտ են վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու վթարային-փրկարարական կազմավորումների, բժշկական ծառայությունների և այն կազմակերպությունների կենսագործունեության ապահովման համար, որոնց լիազորությունների մեջ մտնում է արտակարգ իրավիճակների բժշկասանիտարական հետևանքների վերացման, բժշկական օգնության կազմակերպման և ցուցաբերման ոլորտի հարցերի լուծումը՝ ներառյալ բժշկական տարհանումը՝ բացառությամբ ալկոհոլային արտադրանքի (բացի էթիլային սպիրտից), գարեջրի, ծխախոտային արտադրանքի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված արտադրատեսակների. 9) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են անդամ պետությունների անձանց կողմից՝ Արկտիկայում և Անտարկտիկայում, անդամ պետությունների շահերից ելնելով, ոչ առևտրային հիմունքներով գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև անդամ պետությունների՝ նշված աշխատանքներն անցկացնելու նպատակով կազմակերպված գիտահետազոտական արշավախմբերի գործունեության ապահովման համար. 10) Միության մաքսային սահմանով տեղափոխվող, դոպինգ հսկողության նպատակների համար նախատեսված ապրանքներ: Այս կատեգորիայի ապրանքներին դասվող ապրանքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 253 11) Միության մաքսային սահմանով տեղափոխվող օտարերկրյա ապրանքներ (դեղապատրաստուկներ (դեղամիջոցներ), հատուկ մարզական սնունդ, կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ), որոնք նախատեսված են ըստ սպորտաձևերի ազգային և հավաքական թիմերի թեկնածուների և այդպիսի թիմերի անդամների նկատմամբ, անդամ պետությունների շահերից ելնելով, ոչ առևտրային հիմունքներով բուժական և վերականգնողական միջոցառումների անցկացման, ինչպես նաև անդամ պետությունների՝ ընդգրկված նախարարությունների՝ բարձրագույն նվաճումների սպորտի ոլորտում գիտահետազոտական խմբերի գործունեության ապահովման համար. 12) Միության մաքսային սահմանով տեղափոխվող (տեղափոխված) սպորտային հանդերձանք և սարքավորումներ, բացառապես միջազգային մարզական պաշտոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման դեպքում օգտագործման համար նախատեսված այլ ապրանքներ: Այս կատեգորիայի ապրանքներին դասվող ապրանքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 13) անդամ պետության սահմաններից դուրս գտնվող արհեստական կղզիների, կայանքների, կառույցների և այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության (շահագործման, օգտագործման) ապահովման համար նախատեսված օտարերկրյա ապրանքները, որոնց նկատմամբ տվյալ անդամ պետությունն ունի բացառիկ իրավազորություն: Այս կատեգորիայի ապրանքներին չդասվող ապրանքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 14) տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու հետ կապված ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում օգտագործման համար նախատեսված ապրանքներ: Այս կատեգորիայի ապրանքներին դասվող ապրանքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 15) Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ միջազգային պաշտոնական ցուցահանդեսների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ապրանքներ, որոնց բնութագրերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Այս կատեգորիայի ապրանքներին չդասվող ապրանքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 253 3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ապրանքների այլ կատեգորիաներ, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգը՝ ներառյալ այս կատեգորիաներին դասվող կամ չդասվող ապրանքները: |