Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 Տուգանքը. 1. Տուգանքը կիրառում և գանձում է Վերահսկող մարմինը՝ սույն օրենքով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված կարգով. 2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝ 1) խախտել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը՝ յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար (ինտերնետ շահումով խաղի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)՝ հինգ հարյուր հազար դրամի չափով. 2) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով կամ 4-րդ կետի «ժ» ենթակետով կամ սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջները՝ առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամի, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հինգ միլիոն դրամի, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ տասը միլիոն դրամի չափով. 3) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու միլիոն դրամի չափով. 4) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով կամ 6-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 8-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 11-րդ հոդվածի 1-ին մասով կամ 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր դեպքի համար՝ հինգ հարյուր հազար դրամի չափով. 5) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «ը» ենթակետով կամ 6-րդ կամ 7-րդ կետով կամ 8-րդ կետի «գ» ենթակետով կամ 14-րդ կետով կամ 15-րդ կետով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով. 6) սույն օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ երեք հարյուր հազար դրամի չափով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 7) առանց Լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված՝ լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը, որը չէր կարող լիցենզիա ստանալու հայտի մերժման հիմք հանդիսանալ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով. 8) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով. 9) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամի չափով. 10) խախտել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքների, բացառությամբ նույն մասի 2-րդ կետով նախատեսված տուգանքի, կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նույն խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով. 4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար Վերահսկող մարմինը կազմակերպչի ղեկավարների նկատմամբ կարող է նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով և չափով: 5․ Սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք` Երևան քաղաքում` տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում` մարզպետարանների կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով և վարույթով: 6․ Սույն օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում Վերահսկող մարմինը խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց ղեկավարների նկատմամբ կարող է նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով և չափով: |