Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Փրկարար ծառայության լիազորությունները. 1. Փրկարար ծառայությունը՝ 1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը. 2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը. 3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը. 4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը. 5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ. 6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը. 7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը. 8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը. 9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը. 10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը. 11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն. 12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը. 14) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ. 15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը՝ ըստ փոխգործողությունների պլանների. 16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ. 17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում. 18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր. 19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող շրջակա միջավայրի ոլորտի հայեցակարգերի մշակմանը. 20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը. 21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը. 23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին. 24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին. 25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա՝ վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը. 26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը. 27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը. 28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը. 29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով. 30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները. 31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը. 32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը. 33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը. 34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանման գործունեությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում. 36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը: |