FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ. Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական մարմինների և կազմակերպությունների հետ: Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում են հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման ու այլ հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական և գաղտնի քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են օրենքով: Ազգային անվտանգության մարզային մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից: Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին դրանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները կատարելիս: Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում` հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական մարմիններ և կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ: Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործուղվող սպաները կենսաթոշակի ընտրության և ստանալու իրավունք ունեն` ըստ մինչև գործուղվելը կամ գործուղվելուց հետո զբաղեցրած պաշտոնի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ ազգային անվտանգության մարմինների համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա: