FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  289

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները.
1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածով.
2. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից (բացառությամբ ապրանքների փոխադրման ծառայությունների մատուցման) յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 10 ապրանքների հայտարարագրի ներկայացումը կամ Միության մաքսային սահմանով յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների տեղափոխումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
3. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է որպես մաքսային ներկայացուցիչ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 200 մաքսային հայտարարագրերի ներկայացումը կամ նրանց ներկայացրած մաքսային հայտարարագրերում յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների հայտարարագրումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  289

4. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի 1-ին տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է որպես մաքսային պահեստների և ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան 500.000 եվրոյին համարժեք ընդհանուր արժեքով ապրանքների պահպանության իրականացումը՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
5. Սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար, սահմանում է Կառավարությունը.
6. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորների՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն.
7. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ ապրանքների արտադրության կամ արտահանման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով որոշվող ցուցանիշին, ապա 2-րդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը ոչ պակաս, քան 150.000 եվրոյին համարժեք չափով՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  289

8. Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Միության օրենսգրքով նախատեսված՝ բոլոր տեսակի վկայականների տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը.
9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում: