Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 16.1 Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները. 1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից. 2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը: |