Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Կատարողական թերթ տալը. 1. Եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար՝ ակտն ընդունած դատարանը՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթը ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: Պարտավորեցման հայցի բավարարման մասին եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու դիմումին կցվում է նաև վարչական մարմնի կողմից տվյալ դատական ակտի կամովին չկատարման փաստը հավաստող ապացույց. 3. Դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար՝ դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում. 4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին. 5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝ 1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց. 2) կատարողական թերթը դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին. 3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 4) դատական ակտը չի ենթադրում կատարում. 5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, և այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը վերաբերում են կատարման ենթակա ակտի մի մասին, ապա դատարանը որոշում է կայացնում կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին՝ չմերժված մասով տալով կատարողական թերթ. 7. Կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը. 8. Դատարանի՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել: Կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել մերժման մասով. 9. Օրենքով և սույն հոդվածի 10-13-րդ մասերով նախատեսված դեպքերում կատարողական թերթը տրվում է առանց այդ մասին դիմում ներկայացնելու. 10. Անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ. 11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթը, որում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պետական եկամուտների կոմիտեն, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով. 11.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական վարույթով տուգանքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պրոբացիայի պետական ծառայությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 11.2. Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ դատախազությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով. 12. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա կատարողական թերթը տալիս է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին որոշումը կայացրած դատարանը` այն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 13. Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է օրենքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 14. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանն իր կանոնակարգերով սահմանված կարգով տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար: |