FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  113

Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը.
1. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ, ապա այլ դրամական պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացվել) միայն դրամական պահանջի ապահովման վարույթով կատարման ենթակա ակտի կատարման առաջնահերթությունից ելնելով.
2. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից հետո, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառված արգելանքները խոչընդոտ չեն այլ դրամական պահանջն ընդհանուր կարգով հարկադիր կատարելու համար։