FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  420

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը.
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝
    1) սույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին.
    2) սույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
    3) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից.
    4) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից.
    5) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
    6) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը.
    7) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ դատարանի համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
2. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման: