Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 415 Անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը. 1. Անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է պաշտպանի և հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս մեղադրյալի հարցաքննությանը մասնակցելու իրավունք ունի նաև նրա օրինական ներկայացուցիչը. 2. Հարցաքննությունն սկսելուց առաջ տասնվեց տարին չլրացած մեղադրյալին վարույթն իրականացնող մարմինը բացատրում է նրա լռելու իրավունքը, պարզաբանում է, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, ինչպես նաև հայտնում է, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Եթե տասնվեց տարին չլրացած մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա վարույթն իրականացնող մարմինը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության մասին, սակայն չի նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին: |