Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝ ա) կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը. բ) տարահանումը և տեղաբաշխումը. գ) պատսպարումը. դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը. ե) քողարկումը. զ) փրկարարական աշխատանքների իրականացումը. է) բժշկական ապահովումը. ը) հակահրդեհային ապահովումը. թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից. ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը. ժա) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը. ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության մշտական իրականացման ուժեղացումը. ժգ) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը. ժդ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական ապահովումը. ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը. ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը. ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը. ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը: Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |