FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  21

Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը.
1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) սոցիալական պաշտպանության պետական լիազոր մարմնին կից գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականության ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման համար.
2. Ազգային հանձնաժողովն իր առջև դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի քննարկման և իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով.
3. Ազգային հանձնաժողովի գործառույթներն են՝
    1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններ ունեցող պետական լիազոր մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացման համար.
    2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.
    3) երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.
    4) երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
    5) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնությունից (ներառյալ՝ սեռական) երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցության ապահովումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  21

6) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը՝ երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.
    7) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ.
4. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով.
5. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը, կազմավորման կարգը և անհատական կազմը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձևավորման հիմքերը և կարգը, գործունեության կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարը.
6. Ազգային հանձնաժողովի գործունեությունն ապահովում և այդ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը: