Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի վարձատրությունը. 1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած և աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը` առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու. 2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառական պարտականությունների և աշխատանքների կատարման համար. 3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույն ձևավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ: |