FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  80

Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը.
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի մասին Ազգային ժողովին հայտնի դառնալուց հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում.
2. Ազգային ժողովն իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ.
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող ապացույցներ.
4. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես պատասխանող ներգրավվում է Հանրապետության նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա համար սահմանված պարտականությունները.
5. Հանրապետության նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար.
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով.
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը.
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո.
9. Գործը դատաքննության նախապատրաստելիս Սահմանադրական դատարանը կարող է ձևավորել աշխատանքային խումբ իր տված հանձնարարականների հիման վրա գործի առանձին հանգամանքներ պարզելու նպատակով, ինչպես նաև իրավասու մարմիններին կարող է հանձնարարականներ տալ տվյալ գործին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու համար.
10. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը կամ աշխատանքային խումբն իրավասու է՝
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  80

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու իրենց տրամադրության տակ գտնվող նյութեր, քաղաքացիական, վարչական գործեր, քրեական վարույթի նյութեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ և այլ նյութեր.
    2) պատվիրելու փորձաքննություններ և ստանալու եզրակացությունները.
    3) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար.
11. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը ներկայացնում է դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես են գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչն ունի վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Սահմանադրական դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով աշխատակարգային որոշում ընդունել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չընդունվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին.
12. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման.
13. Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով.
14. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից մեկը.
    1) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.
    2) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  80

15. Եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է նաև գնահատելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրական դատարանն ընդունում է դրանք Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում և ընդունում սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը.
16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Սահմանադրական դատարանը պետք է նշի`
    1) Հանրապետության նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության հատկանիշներ և այդ հանցագործության որակումը կամ այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ.
    2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց գնահատման վերաբերյալ.
17. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ: