Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 14 Անտառաշինության սկզբունքները. 1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է. 2. Անտառաշինությունն ընդգրկում է` ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը. բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը. գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը. դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառավերականգնման և անտառապատման, անտառի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի և եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը և անտառային ճանապարհների առկայությունը. ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը. զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների ծավալների հաշվարկումը. է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը. ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի և երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական և ռեկրեացիոն կարիքների նպատակով. 3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի՝ սահմանված կարգով հաստատվելուց հետո: |