FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  27

Տուգանքը վճարելու անհնարինությունը.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան: Դատապարտյալի դիմումի հիման վրա համապատասխան միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Պրոբացիայի ծառայությունը.
2. Տուգանքի վճարումը երկարաձգելու, հետաձգելու կամ այն մաս առ մաս վճարելու կամ օրենքով սահմանված դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը անհապաղ և ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը կամ տուգանքը նշանակելուց հետո իր նյութական վիճակի այնպիսի վատթարացման հանգամանքը, որը զրկել է նրան տուգանքը վճարելու հնարավորությունից։ Դատապարտյալն իր գույքային դրությունը պարզելու, այդ թվում՝ իր գույքային դրության վատթարացման փաստը հաստատելու նպատակով դատարան պետք է ներկայացնի պարզաբանումներ և համապատասխան փաստաթղթեր: