FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ.
1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինն ուսումնասիրություն է սկսում` պարզելու տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի առկայությունը, ինչպես նաև լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման միջև պատճառահետևանքային կապը: Ուսումնասիրությունը կարող է սկսվել.
    ա) Լիազոր մարմնի նախաձեռնությամբ.
    բ) տնտեսության ճյուղի կողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա.
    գ) տնտեսության ճյուղի անունից օրենքով սահմանված կարգով հանդես եկող անձի կողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա.
2. Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
    ա) դիմողի(ների) և դիմողին(ներին) հայտնի Հայաստանի Հանրապետությունում գործող նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողների անունները և հասցեները.
    բ) ներմուծվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ` ապրանքի տեխնիկական բնութագրերը, կիրառությունը, ապրանքային ծածկագրի համարը և նրա նկատմամբ կիրառվող մաքսատուրքի դրույքաչափը.
    գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների նկարագրությունը, ներառյալ` դրանց տեխնիկական բնութագրերը և կիրառությունները.
    դ) դիմողի(ների) կողմից նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների արտադրության տոկոսային հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում այդ ապրանքների ընդհանուր արտադրության նկատմամբ.
    ե) տվյալ ապրանքի աճող ծավալներով ներմուծման և տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի միջև պատճառահետևանքային կապը.
    զ) դիմումին նախորդող երեք տարիներին տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի առկայությունը փաստող գործոնները, որոնք պետք է ընդգրկեն` - ներքին արտադրության ծավալները, - արտադրական կարողությունների շահագործման աստիճանը, - ապրանքի պահեստավորված ծավալները, - շուկայի բաժինը, - զբաղվածությունը և աշխատավարձը, - ապրանքի գների փոփոխությունները, - շահույթները և վնասները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

է) լուրջ վնասի վտանգի դեպքում, ի լրումն սույն կետի «զ» ենթակետում նշված տվյալների, նաև ուսումնասիրվող ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների աճման և դրա հետևանքով լուրջ վնասի հնարավորությունը.
    ը) ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ, եթե դիմումի մեջ նաև հայտ է ներկայացվում այդպիսի միջոցառումների կիրառման համար.
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների ամբողջական չլինելու դեպքում ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե Լիազոր մարմին ներկայացված և նրա տրամադրության տակ եղած տվյալները բավարար են ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան եզրակացության հանգելու համար.
4. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով Լիազոր մարմինը քննության է առնում իր տրամադրության տակ եղած և ներկայացված փաստերի ճշտությունը և կարող է դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջել գրավոր դիմումը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում: Լիազոր մարմնի կողմից լրացուցիչ տեղեկությունների պահանջի ներկայացման դեպքում դիմողը պետք է դրա ստացման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, Լիազոր մարմին տրամադրի պահանջվող տեղեկությունները.
5. Գրավոր դիմումը կարող է հետ վերցվել մինչև ուսումնասիրությունն սկսելը: Այդ դեպքում դիմումը համարվում է չներկայացված: