Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Ծնողական փառքի մեդալը. 1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ. 2. Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում. 3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին. 4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում. 5. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։ |