FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  184

Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները.
1. Քննչական խմբի ղեկավար կարող է նշանակվել այն նախաքննության մարմնի քննիչը, որին սույն օրենսգրքի 181-րդ հոդվածի կանոններով վերապահված է նախաքննության կատարումը: Քննչական խմբի ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է քննչական խմբի աշխատանքը: Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությունները պարտադիր են խմբի բոլոր քննիչների համար.
2. Միայն քննչական խմբի ղեկավարն է իրավասու կայացնելու վարույթները միացնելու, անջատելու, վարույթը կարճելու կամ փոխակերպելու մասին որոշումները, ներկայացնելու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու կամ վերսկսելու, խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունները.
3. Մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտն ստորագրում է քննչական խմբի ղեկավարը.
4. Քննչական խմբի ղեկավարն իրավասու է մասնակցելու խմբի այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, անձամբ կատարելու քննչական գործողություններ և կայացնելու որոշումներ: