Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 404 Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները. 1. Բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ բողոք բերելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին. 2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում չորսամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից. 3. Արդարացման դատավճռի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում. 4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ. 5. Դատապարտյալի մահն արգելք չէ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով բացառիկ վերանայում իրականացնելու համար: |