Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 217 Գործատուի պարտականությունները. Գործատուն պարտավոր է` 1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը. 2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը. 3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը. 4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ. 5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին. 6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ: |