FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  840

Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը.
1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն`
    1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը և գտնվելու վայրը.
    2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի.
    3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաև ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը.
    4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու քանակը` միավորների և (կամ) ապրանքային տեղերի թիվը և (կամ) ապրանքի չափը (քաշը, ծավալը).
    5) ժամկետը, որով ապրանքն ի պահ է ընդունվել, եթե այդպիսի ժամկետ սահմանված է, կամ ցուցում այն մասին, որ գույքն ի պահ է ընդունվել ցպահանջ.
    6) պահատվության համար վարձատրության չափը կամ այն սակագները, որոնց հիման վրա դա հաշվարկվում է, և պահատվության վճարման կարգը.
    7) պահեստային վկայագիր տալու տարին, ամիսը, ամսաթիվը: Երկակի պահեստային վկայագրի երկու մասերն էլ պետք է ունենան լիազորված անձի նույնանման ստորագրությունները.
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երկակի պահեստային վկայագիր չէ: