FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1076

Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը.
1. Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում.
2. Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից: Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել: Տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը (1078 հոդվածի 1-ին կետ), կերակրողի մահվամբ ծագած վնասը (հոդված 1082), ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս (հոդված 1087).
3. Դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, հաշվի առնելով վերջինիս գույքային դրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ կատարված գործողություններով: