FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Մեղվաբույծների իրավունքներն ու պարտականությունները.
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների թիվը չի սահմանափակվում, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
2. Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի.
3. Մեղվաբուծությամբ զբաղվող անձինք իրավունք ունեն տեղեկատվություն ստանալու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակների մասին.
4. Մեղվաբույծները պարտավոր են ապահովել`
    1) մեղրատու մեղուների օգտագործման և վերարտադրության անասնաբուծական սպասարկումը.
    2) մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը.
    3) մեղրատու մեղուների խնամքի ու կերակրման անասնաբուժասանիտարական կանոնների պահպանումը.
    4) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը.
5. Մեղվաբույծները պարտավոր են փեթակներն ու մոմաթերթի շրջանակները և մեղվաբուծական այլ միջոցները պատրաստել այնպես, որ բացառվեն մեղվաբուծական մթերքի որակի իջեցումը և շրջակա միջավայրի աղտոտումը: