Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 19 ՍևԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ. 1. Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող լիազորված մարմինների մշակած փաստաթղթերի անկախ և մասնագիտական փորձաքննության նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` ԳԱԱ) կառուցվածքում ստեղծվում է ստորաբաժանում` Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով). 2. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնց նշանակում է ԳԱԱ նախագահը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Գեղարքունիքի մարզպետի լիազորած անձը. 3. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների կազմից, գաղտնի քվեարկությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 4. Հանձնաժողովի կազմում փոփոխություններ կարող է կատարել ԳԱԱ նախագահը. 5. Հանձնաժողովը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը, Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, հաստատում է ԳԱԱ նախագահությունը` Հանձնաժողովի ստեղծման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում. 6. Հանձնաժողովի գործունեության ծախսերի ֆինանսավորումը, այդ թվում` Հանձնաժողովի անդամների վարձատրությունը, իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին և արտացոլվում ԳԱԱ պահպանման ծախսերում: |