FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը նրա մասնակիցների լրացուցիչ ավանդների և ընկերություն ընդունվող երրորդ անձանց ավանդների հաշվին.
1. Ընդհանուր ժողովն ընկերության մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդով, եթե նման որոշման ընդունման համար ընկերության կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ, կարող է որոշում ընդունել ավելացնելու ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության մասնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման միջոցով: Այդ որոշմամբ պետք է սահմանվի լրացուցիչ ավանդների ընդհանուր արժեքը, ինչպես նաև սահմանվի լրացուցիչ ավանդի արժեքի և այն գումարի` բոլոր մասնակիցների համար միասնական հարաբերակցությունը, որով ավելացնում է նրա բաժնեմասի անվանական արժեքը: Նշված հարաբերակցությունը չի կարող մեկից և ընկերության զուտ ակտիվների ու կանոնադրական կապիտալի հարաբերությունից մեծ լինել: Լրացուցիչ ավանդները ներդրվում են համապատասխան որոշում ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Լրացուցիչ ավանդների ներդրման ժամկետից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի լրացուցիչ ավանդների ներդրման արդյունքների և ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին` կապված ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման և ընկերության` լրացուցիչ ավանդներ ներդրած մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների ավելացման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափի փոփոխման հետ: Լրացուցիչ ավանդ ներդրած յուրաքանչյուր մասնակցի բաժնեմասի անվանական արժեքն ավելանում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հարաբերությանը համապատասխան: Ընկերության կանոնադրության մեջ սույն կետով նախատեսված փոփոխությունները կատարելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև լրացուցիչ ավանդների ներդրումը հաստատող փաստաթղթերը պետք է լրացուցիչ ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, ներկայացվեն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

2. Ընկերության մասնակցի դիմումի հիման վրա ընդհանուր ժողովը կարող է որոշում ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` այդ մասնակցի կողմից լրացուցիչ ավանդ ներդնելու միջոցով: Այդ հարցով որոշումն ընդունվում է ընկերության մասնակիցների կողմից` միաձայն: Ընկերության մասնակցի դիմումում պետք է նշվեն ներդրվող ավանդի չափը և կազմը, ներդրման կարգն ու ժամկետները, ինչպես նաև բաժնեմասի չափը, որը նա կունենա ընկերության կանոնադրական կապիտալում: Դիմումում կարող են նախատեսվել ավանդների ներդրման այլ պայմաններ: Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման որոշման ընդունման հետ միաժամանակ, որն ընդունվել է ընկերության մասնակցի` լրացուցիչ ավանդ ներդնելու դիմումի հիման վրա, պետք է որոշում ընդունվի ընկերության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին, որը կապված է ընկերության կանոնադրական կապիտալի չափի, լրացուցիչ ավանդ ներդրած ընկերության մասնակցի (մասնակիցների) բաժնեմասի անվանական արժեքի ավելացման հետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև փոփոխություններ` կապված ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափի փոփոխման հետ: Լրացուցիչ ավանդ ներդնելու դիմում ներկայացրած ընկերության մասնակցի բաժնեմասի անվանական արժեքն ավելանում է նրա լրացուցիչ ավանդի գումարի չափին հավասար կամ պակաս գումարով: Ընդհանուր ժողովը կարող է երրորդ անձի դիմումի հիման վրա, սույն կետի առաջին մասով սահմանված կարգով, որոշում ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ, նրան ընկերություն ընդունելու միջոցով, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ: