Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.1 Քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները. 1. Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ 1) իրավունք ունի՝ ա. պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ձեռք բերելու նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ, օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանների և կառուցապատողի կողմից տեխնիկական բնութագրում նշված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութեր, բ. նախագծային փաստաթղթերի կազմում ընդգրկելու լրացուցիչ նյութեր, գ. մասնակցելու օրենքով նախատեսված նախագծի համաձայնեցման փուլերին. 2) պարտավոր է՝ ա. կատարել օրենսդրության և քաղաքաշինական փաստաթղթերի նախագծման թույլտվության պահանջները, բ. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով ապահովել քաղաքաշինական փաստաթղթեր մշակող պատասխանատու մասնագետների հեղինակային իրավունքները աշխատանքային պայմանագրով նման պահանջի առկայության դեպքում. 2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ 1) իրավունք ունի՝ ա. քաղաքաշինական փաստաթղթերի և մեթոդաբանության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու, բ. քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից, ինչպես նաև նախագիծը կազմող աշխատանքների պատասխանատու կապալառուից պահանջելու ներկայացված ճարտարապետաշինարարական լուծումները հիմնավորող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր, գ. նյութերը լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձնելու պատվիրատուին՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով. 2) պարտավոր է՝ ա. փորձաքննության ընթացքում ապահովել փորձագետների մասնակցությունը քաղաքաշինական գործունեության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը, բ. հավաստել քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, գ. հրաժարվել իր կազմած նախագծերի փորձաքննությունն իրականացնելուց. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.1 3) կարող է ունենալ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ. 3. Շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ 1) իրավունք ունի` ա. հրաժարվելու կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին, բ. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնելու շինարարական աշխատանքները և պահանջելու նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն. 2) պարտավոր է ` ա. շինարարության ընթացքում ապահովել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները, բ. սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք շինարարության ընթացքում առաջացել են իրենց թույլ տված խախտումների հետևանքով. 4. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ 1) իրավունք ունի՝ ա. շինարարության իրականացման պատասխանատու մասնագետներին տալու ցուցումներ և հրահանգներ պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և այլ նորմատիվային փաստաթղթերին, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծին չհամապատասխանող նյութերի, շինվածքների կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների օգտագործումը բացառելու մասին, բ. հրաժարվելու շինարարության որակի տեխնիկական հսկողությունից, եթե կառուցապատողի և (կամ) շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից ինքնակամ իրականացված գործողությունների հետևանքով գրանցվել են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների կամ ճարտարապետաշինարարական նախագծային լուծումների այնպիսի շեղումներ, որոնք կարող են նվազեցնել քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությունը, կայունությունը և ազդել հուսալիության վրա, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.1 գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու տեխնիկական հսկողության իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները, դ. շինարարական աշխատանքների բոլոր փուլերում անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով ստուգելու շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծերին և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին. 2) պարտավոր է ՝ ա. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, դրանց համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին և պահանջներին, բ. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին և ստուգման արդյունքներն արձանագրել կատարողական փաստաթղթերում, գ. քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությանը, կայունությանը և հուսալիությանն սպառնացող թերությունների հայտնաբերման կամ իր տված ցուցումները ողջամիտ ժամկետում չկատարվելու կամ տեխնիկական վթարների առաջացման դեպքում դադարեցնել շինարարությունը և այդ մասին 48 ժամվա ընթացքում նշված կամ էլեկտրոնային գրանցամատյաններում առկա հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով (այսուհետ՝ կապի միջոցներ) իրազեկել կառուցապատողին և քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, դ. պահպանել շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգով սահմանված պահանջները, ե. անավարտ աշխատանքների և թերությունների հայտնաբերման դեպքում օբյեկտի շինարարական կապալառու կազմակերպության հետ կազմել դրանց ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.1 զ. տեղեկացնել կառուցապատողին հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական աշխատանքների մասին, է. հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և հրահանգներ, ը. մասնակցել շինարարական կազմակերպությունների կողմից դադարեցված քաղաքաշինական գործունեության օբյեկտների, դրանց առանձին մասերի, կոնստրուկցիաների և հանգույցների միջանկյալ ընդունմանը դադարեցումից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև ձևակերպված համապատասխան ակտով դրանց հանձնելուն` նշելով այդ օբյեկտների փաստացի վիճակը. 3) պետք է ունենա օրենքով սահմանված համապատասխան քաղաքաշինական գործունեության իրավունք: Քաղաքաշինական գործունեության օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումն արգելվում է տվյալ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից. 5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ 1) իրավունք ունի՝ ա. ձեռք բերելու շենքերի և շինությունների առկա նախագծային փաստաթղթերի և շահագործման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, բ. իրականացնելու շենքերի և շինությունների անձնագրավորում, գ. իրականացնելու ինժեներաերկրաբանական հետախուզում, ինժեներապաշտպան միջոցառումներ և դրանց արդյունքներով կազմելու նյութեր, դ. իրականացնելու ինժեներական գեոդեզիական ծառայություններ. 2) պարտավոր է՝ ա. հետազննման արդյունքներով տալ առաջարկություններ վնասված տարրերի ուժեղացման կամ փոխարինման և վնասվածքների առաջացման պատճառների վերացման վերաբերյալ, բ. ընտրել հետախուզման և հետազննման համար բավարար մեթոդներ և տալ խնդիրների լուծման վերջնական առաջարկություններ, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.1 գ. կոնստրուկցիաների նյութերի ամրության և այլ բնութագրերի որոշման ժամանակ առավելություն տալ հսկողության չքայքայող մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրությունը որոշել մեխանիկական գործողության սարքերով), դ. իրականացնել շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան. 6. 1-ին դասի քաղաքաշինական գործունեություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են ունենալ պաշտոնական կայք, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, մասնագետների վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն. 7. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են՝ 1) պահպանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները. 2) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարումը. 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ. 4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ: |