Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 59 Զենքի գործադրման դեպքերն ու կարգը. 1. Դատական կարգադրիչի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում. 1) դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում և Բարձրագույն դատական խորհրդի շենքում խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս. 2) դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս. 2. Զենք գործադրելիս դատական կարգադրիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցներն այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ. 3. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր. 4. Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար. 5. Դատական կարգադրիչներին զենք հատկացնելը, այն պահելը, կրելն ու հաշվառելն իրականացվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 6. Արգելվում է զենքի կրումը և գործադրումը դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի. 7. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում կամ զինված դիմադրություն ցույց տրվելու և անձանց կյանքին իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարվելու դեպքերի: |