Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 147 Ցուցակման պայմանները. 1. Բորսայում կարող են ցուցակվել միայն այն արժեթղթերը, որոնք և որոնց թողարկողները բավարարում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բորսայի կանոններով սահմանված պահանջները. 2. Ցուցակման դեպքում արժեթուղթը և դրա թողարկողը պետք է բավարարեն առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, որոնք պետք է սահմանեն՝ 1) թողարկողի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ պահանջներ թողարկողի իրավական վիճակի, կապիտալի և ֆինանսական դրության, թողարկողի կառավարման մարմինների, թողարկողի գործունեության և դրա պայմանների նկատմամբ. 2) արժեթղթերի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ դրանց իրավական վիճակի, ազատ շրջանառության հատուկ կանոնների, հրապարակային առաջարկի, նույն դասի արժեթղթերի ցուցակման և արժեթղթի ձևի նկատմամբ. 3) օտարերկրյա թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ պահանջները. 4) այլ պահանջներ, ներառյալ՝ պահանջներ ցուցակված պարտքային արժեթղթերի նվազագույն արժեքի և փոխարկելի պարտատոմսերի ցուցակման պայմանների նկատմամբ: |