Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը. 1. Իրավասու մարմինը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված կարգով ծանուցել ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց: Սույն հոդվածով նախատեսված կարգով չծանուցված շահագրգիռ անձինք կարող են մինչև առաջին ատյանի դատարանում գործի հարուցումն օգտվել իրենց իրավունքներից՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում՝ սկսած այն պահից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ ուսումնասիրության առկայության մասին. 2. Շահագրգիռ անձանց ուղարկվում է պատվիրված նամակ՝ հանձնման մասին ծանուցմամբ, որը պետք է պարունակի տվյալներ հրավիրող մարմնի և հասցեատիրոջ վերաբերյալ, այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իրավասու մարմնին հիմք են տալիս ենթադրելու, որ ուսումնասիրված գույքի բռնագանձումը կարող է ազդել հրավիրվող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, գործի նյութերին ծանոթանալու, հայտարարագիր, դիրքորոշում ներկայացնելու իրավունքի և դրա իրացման եղանակների և ժամկետների վերաբերյալ. 3. Պատվիրված նամակն իրավասու մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կանոնների կիրառմամբ. 4. Անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում իրավասու մարմինը շահագրգիռ անձանց ծանուցում է նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսված կանոնների կիրառմամբ. 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված միջոցների ձեռնարկմանը զուգահեռ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության և դրա շրջանակներում ներառված գույքի վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 6. Շահագրգիռ անձինք համարվում են ծանուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության մասին սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված կարգով ուղարկված ծանուցագիրն ստանալու պահից, իսկ ստացման մասին տվյալների բացակայության դեպքում՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հայտարարության տեղադրման պահից՝ մեկ ամիս հետո։ |