Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 41 Ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի գնի մեթոդը (մեթոդ 2). 1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի նույնական այն ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և Միության մաքսային տարածք են ներմուծվել գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ: Նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների՝ սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները: Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են առևտրային այլ մակարդակում և (կամ) այլ քանակությամբ՝ համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները: Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը՝ անկախ այն բանից՝ ճշգրտումը հանգեցնում է նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 41 2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս անհրաժեշտության դեպքում կատարվում է նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի ճշգրտում՝ հաշվարկելու համար սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված՝ գնահատվող և նույնական ապրանքների հետ կապված ծախսերի միջև էական տարբերությունը՝ պայմանավորված դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների և ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացնելու համար օգտագործվող տրանսպորտի տեսակների տարբերություններով. 3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները հաշվի առնելով՝ հայտնաբերվել են նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի մեկից ավելի արժեքներ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից ամենացածրը: |