FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  250

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները.
1. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով այդ ապրանքների փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակից, դրանց ոչնչացման եղանակից և վայրից, ինչպես նաև հաշվի առնելով անդամ պետության լիազորված պետական մարմնի եզրակացության մեջ նշված ժամկետները՝ դրանում այդպիսի ժամկետների առկայության դեպքում.
2. Ապրանքների ոչնչացումը կատարվում է «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուի հաշվին՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Ապրանքների ոչնչացման հետևանքով գոյացած թափոնները՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում նշված թափոնների, ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ.
4. Ապրանքների ոչնչացման արդյունքում գոյացած թափոնները ենթակա են ձևակերպման օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գոյացած թափոնները պիտանի չեն հետագա առևտրային նպատակներով դրանց օգտագործման համար կամ ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ոչնչացման արդյունքում գոյացած թափոնները՝ հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում դիտարկվում են որպես Միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված.
5. Ոչնչացման արդյունքում գոյացած թափոնները, որոնք ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ գոյացած թափոնները՝ հետագա առևտրային նպատակներով դրանց օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու օրվանից կամ մաքսային մարմնին՝ գոյացած թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու օրվանից: Գլուխ 35 «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգ