Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 52 Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը. 1. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության, ինչպես նաև օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրությունների միջոցով և դրանց արդյունքներով և օրենքով նախատեսված այլ կարգով սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ. 2. Վերահսկող մարմինն իրականացնում է խաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ. 3. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով. 4. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմին ներկայացվող՝ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների, տեղեկությունների, ինչպես նաև օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության միջոցով։ 5․ Վերահսկող մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման հետ միաժամանակ իրականացնում է նաև խաղային արտադրանքի բռնագրավում։ Բռնագրավման դեպքում խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը: |