Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 456 Անցումային դրույթներ՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակն այն ազատ պահեստում, որի տիրապետողն ընդգրկված է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում Հայաստանի Հանրապետությունում մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2012 թվականի հունվարի 1-ը, ինչպես նաև այն ազատ պահեստում, որի տիրապետողները Ղրղզստանի Հանրապետությունում «Ալթըն-Աժըդաար» ՍՊԸ-ն, «Կոկա-կոլա Բիշքեկ բոթլերս» ՓԲԸ-ն, «Իլբիրս» ԲԲԸ-ն, «Ավինյեն» ՍՊԸ-ն, «Մետաքսի ճանապարհ» ՍՊԸ-ն և «Ռենեսանս» ՍՊԸ-ն են, այն դեպքում, երբ այդպիսի ապրանքները չեն արտահանվում Միության մաքսային տարածքից դուրս, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սահմանվում է սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների հաշվառմամբ. 2. Այնպիսի ազատ պահեստների դեպքում, որոնց տիրապետողներն ընդգրկվել են ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված)՝ օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ստացող ապրանքների ցանկ՝ անկախ սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան սահմանված՝ բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Միության մաքսային տարածքից դուրս: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 456 3. Հանձնաժողովն իրավունք ունի ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2010 թվականի մայիսի 1-ն ընդգրկված՝ ազատ պահեստների առանձին տիրապետողների նկատմամբ սահմանելու սահմանափակումներ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի առումով, որոնք կարող են ճանաչվել որպես Միության ապրանքներ այն դեպքում, երբ այդ ապրանքների բացթողումը Միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի քանակությամբ և այնպիսի պայմաններով, որոնք էական տնտեսական վնաս են հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք: Նշված սահմանափակումները սահմանելու մասին որոշումը կայացվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Միության մաքսային տարածքից դուրս. 4. Մինչև Հանձնաժողովի՝ սույն Օրենսգրքի 218-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների ցանկը, նշված ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվում են այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված բավարար վերամշակման չափանիշները. 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքները, որոնց ծագումը Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար հաստատված է СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով, իսկ Ղազախստանի Հանրապետության համար՝ «СТ-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, ճանաչվում են որպես Միության ապրանքներ: |